211652_close_icon
views-count2221 դիտում article-date 20:16 04-11-2014

SOS. Մոտենում է ԱՊՊԱ պայմանագրի վավերության ժամկետի ավարտը

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից վարորդներին հորդորում են` ուշադիր լինել, թե ինչ փաստաթուղթ է իրենց ներկայացվում: Համապատասխան բաժնում պիտի լինի ապահովագրական ընկերությունը ներկայացողի ստորագրությունը: Պատահել են դեպքեր, երբ պայմանագրերը կեղծ են եղել և հարուցվել են քրեական գործեր: Պատշաճ պետք է լրացվի նաև շահագործման նպատակ բաժինը: Սա հատկապես տաքսիստներին է վերաբերում: Ցածր ապահովագրավճարի պատճառով երբեմն նշվում է անձնական նպատակով: Տաքսիներն ավելի ռիսկային են և պատահարի դեպքում դրա վարորդը կարող է հայտնվել դատարանում: Երևանում տեղի ունեցած վթարի ժամանակ ԱՊՊԱ գործակալը դեպքի վայրում պիտի լինի 35 րոպեների ընթացքում: Փոքր վթարների դեպքում, երբ վնասը չի գերազանցում 200.000 դրամը կարելի է լրացնել համաձայնեցված հայտարարագիրը, որտեղ վարորդների ստորագրությամբ հավաստիացվում են պատահարի հանգամանքները և փաստերը: Եթե գործակալը չի համաձայնել, սակայն ուշանում է, ոստիկանության արձանագրությունները կազմելուց հետո վարորդներն այլևս պարտավոր չեն սպասել գործակալին: Տարին ավարտվում է և մոտենում է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը: Փաստաթղթի վավերականության ժամկետն ավարտվելու առաջին իսկ րոպեից ԱՊՊԱ գործակալությունն այլևս ոչ մի պարտավորություն չունի և պատահարի դեպքում որևէ փոխհատուցում չի իրականացնի: Բյուրոյից հորդորում են` պայմանագրերը կնքել ժամանակին: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36335]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր