211652_close_icon
views-count1446 դիտում article-date 11:12 05-11-2014

Օբաման և Պուտինը հնարավոր է մի քանի օրից հանդիպեն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են ոչ պաշտոնական երկկողմ հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ կայանալիք G20-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան անանուն պաշտոնյային: «Երկու առաջնորդների պաշտոնական հանդիպում ծրագրված չէ: Սակայն չի բացառվում նրանց ոչ պաշտոնական հանդիպումը»,-ասել է աղբյուրը: Նշենք, որ ԱԽՏՀ գագաթաժողովն անցկացվելու է Պեկինում, իսկ G20-ի գագաթաժողովը՝ Բրիսբենում: Երկու գերտերությունների նախագահներն էլ մասնակցելու են գագաթաժողովներին:

Նմանատիպ նյութեր