211652_close_icon

Պուտինը եւ Զելենսկին պետք է հանդիպեն. Թրամփ

views-count1546 դիտում article-date 11:47 22-02-2025
Իմ գործընկերոջ ուղիղ հարցին, թե արդյոք Թրամփը Պուտինին դիկտատոր համարում է, ԱՄՆ նախագահը խուսափել է պատասխանից։ Այս մասին հայտնել է France 24-ի թղթակից Ֆրեյզեր Ջեքսոնը։

Նա նշել է. «Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինը եւ նախագահ Զելենսկին պետք է հանդիպեն։ Մենք ցանկանում ենք դադարեցնել միլիոնավոր մարդկանց սպանությունը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Զելենսկու ներկայությունը հանդիպումներում այնքան էլ կարեւոր չէ։

Բացի այդ, նա նշել է. 
«Զելենսկուն չեն հրավիրել հանդիպման, որովհետեւ նա մինչեւ այժմ վատ է վարել բանակցությունները։ Նախ՝ պատերազմ չպետք է լիներ, իսկ եթե եղել է, այն պետք է անհապաղ լուծվեր եւ կարգավորվեր»։

Նմանատիպ նյութեր