2536 դիտում
14:41 05-11-2014
ՌԴ Պետդումայի օրակարգ է մտցվել դոլարն արգելելու մասին օրինագիծ
Ռուսաստանի խորհրդարանի օրակարգ է մտցվել օրինագիծ, որով նախատեսվում է արգելել Ռուսաստանի տարածքում ԱՄՆ դոլարի շրջանառությունը, հաղորդում է RBC-ն:
Եթե օրինագիծը հավանության արժանանա, ապա 1 տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիները կպարտավորվեն ռուսական բանկերում բացված իրենց դոլարային հաշիվները փակել, իսկ դոլարները փոխանակել ՌԴ ռուբլով կամ այլ արտարժույթով: Թույլ կտրվի դոլար գնել միայն այն դեպքում, եթե քաղաքացին պետք է արտերկիր մեկնի, որտեղ չի գործածվում ռուբլի:
Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ դոլարի շրջանառությունը սահմանափակող այս օրինագիծը չի տարածվի արժութային գործարքների վրա, որոնք կիրականացնեն ՌԴ Կենտրոնական բանկը, ՌԴ կառավարությունը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն, Արտաքին հետախուզության ծառայությունը և ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
12:53 02-12-2022
ԱՄՆ Կոնգրես է մտցվել օրինագիծ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական ճանաչելու մասին
1979 դիտում
13:08 30-01-2022
Արցախի ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ
1070 դիտում
16:52 23-11-2022
Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցին արգելելու մասին օրինագիծ է քննարկվում
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան