211652_close_icon

Ադրբեջանը 2015 թ-ից կրկին կսկսի գազ մատակարարել Ռուսաստանին

views-count1770 դիտում article-date 15:53 05-11-2014
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2015 թվականին կվերսկսի բնական գազի արտահանումը Ռուսաստան: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը: «Աշխատանքները շարունակվում են և ամենայն հավանականությամբ գազամատակարարումը կվերսկսվի հաջորդ տարի»,-ասել է նա: Ադրբեջանական գազի արտահանումը Ռուսաստան դադարեցվել էր այս տարվա օգոստոսին: Մատակարարումն իրականացվում է SOCAR-ի և Գազպրոմի միջև 2009 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրով:

Նմանատիպ նյութեր