Վրաստանը ղեկավարվում է քաղաքական օֆշորից. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Forbes պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանը ղեկավարվում է քաղաքական օֆշորից:
«Իվանիշվիլին գահընկեց կարվի: Մեր նպատակն է, որպեսզի այդ գործընթացը, որն անխուսափելի է, այնպես տեղի ունենա, որ արդյունքում Ռուսաստանը չկարողանան իր ձեռքը վերցնել Վրաստանը և Վրաստանի ինքնիշխանությունը վերջնականապես չոչնչացնի և որպեսզի Վրաստանում չկիրառվի բռնություն, ինչպես դա եղավ Ուկրաինայում: Բոլոր որոշումները մեկ մարդ է կայացնում, և նա ոչնչի համար պատասխանատվություն չի կրում»,-ասել է Սաակաշվիլին: