2579 դիտում
16:34 02-06-2015
Եթե Օդեսան փլուզվի, Վրաստանը կմաքրեն քարտեզի վրայից. Սաակաշվիլի
Եթե երբևիցե Օդեսան, Աստված մի արասցե, ընկնի, այդ ժամանակ էլ Վրաստանը կջնջեն քարտեզից. Ահա թե ինչն է նրանց միավորում, BBC-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
Նա պատմել է Օդեսայի հետ կապված իր պլանների, ինչպես նաև այն մասին, թե ինչու է հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից: Որպես պատճառ՝ նշել է հայրենիք վերադառնալուն պես ձերբակալվելու վտանգը:
«Նախ, Վրաստանի կառավարությունը, ես ի նկատի ունեմ ներկայիս իշխանությունները, իմ դեմ մեղադրանքներ են առաջադրել, որոնք ողջ աշխարհի համար ծիծաղելի են, բայց և չի բացառվում, որ վրացական անձնագիրս պահպանելով՝ ես դատապարտված կլինեի բանտարկության: Սա ժամանակավոր բնույթ է կրում, բայց և այնպես, ինձ համար շատ դաժան իրականություն է»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Նմանատիպ նյութեր
931 դիտում
15:01 27-06-2023
Եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, մենք կմեռնենք․ Լուկաշենկո
Այս բաժնից
751 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
670 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1093 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը