1243 դիտում
22:41 05-11-2014
Թուրք երկրպագուների անկարգությունների հետևանքով «Գալաթասարայ»-ին տուգանք է սպառնում
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բորուսիա» - «Գալաթասարայ» (4:1) խաղի ժամանակ թուրք երկրպագուների անկարգությունների հետաևանքով ստամբուլյան ակումբին տուգանք է սպառնում: Միջադեպը տեղի է ունեցել խաղի 52-րդ րոպեին, երբ կարգազանց երկրպագուները ճայտրուկներ են նետել խաղադաշտ, որից հետո հանդիպումը դադարեցվել է: «Գալաթասարայ»-ի խաղացողներ Ֆելիպե Մելոյին, Համիթ Ալթինթոփին և Ֆերնանդո Մուսլերային հաջողվել է հանգստացնել կրքերը: Այդուհանդերձ խաղավերջում թուրքական թիմի երկրպագուները կրկին սկսել են տարբեր առարկաներ նետել խաղադաշտ, ինչի արդյունքում հանդիպումը դադարեցվել է և հետո շարունակվել է:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա առաջին դեպքը չէ, երբ «Գալաթասարայ»-ի երկրպագուները աչքի են ընկնում խուլիգանական պահվածքով: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ի հետ կայացած արտագնա խաղում թուրք երկրպագուների անկարգությունների պատճառով «Գալաթասարայ»-ը ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել էր 50 հազար եվրոյով:
Նմանատիպ նյութեր
3346 դիտում
15:50 14-06-2016
Եվրո-2016. ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին պայմանական որակազրկել է երկրպագուների անկարգությունների պատճառով. տեսանյութ
1831 դիտում
13:51 24-02-2014
Ծեծ ու ջարդ թուրք երկրպագուների միջև. տեսանյութ
Այս բաժնից
1498 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1783 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը