211652_close_icon
views-count1178 դիտում article-date 17:17 06-11-2014

ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստում հանրահավաքի հարց չի քննարկել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր՝ նոյմբերի 6-ին, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ քաղխորհրդի նիստի ընթացքում հանրահավաքի հարց չի քննարկել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հարցին, թե` քաղխորհրդի նիստի օրակարգից դուրս առհասարակ Եռյակը առաջիկայում հանրահավքներ նախատեսում է, թե ոչ, արձագանքեց. «Ես նորից կրկնեմ, որ այսօր հանրահավաքի հետ կապված հարց չի եղել: Իսկ, եթե Եռյակը այդ հարցով որոշում կայացնի` կտեղեկացնենք»: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր՝ նոյմբերի 6-ին, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ քաղխորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա փոխանցել էր, որ համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձեւավորման վերաբերյալ քաղխորհրդի որոշում է կայացվել եւ նշանակվել են պատասխանատու անձինք: Նշենք, որ այդ գրասենյակները կձեւավորվեն մոտ 2 շաբաթվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր