1655 դիտում
20:10 07-11-2014
Գյուղական շրջանների դպրոցները կմիավորվեն ՊՈԱԿ-ներում
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն մի շարք նախարարների և վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր:
Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոքրաքանակ աշակերտ ունեցող դպրոցները միավորել պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչը թույլ կտա նրանց կառավարումը կազմակերպել կենտրոնացված մեթոդներով: Վարչապետի խոսքով, այս գործընթացը կրթօջախների աշխատակիցների կրճատումներ չի ենթադրում, այլ ուղղակի դպրոցների իրավական կարգավիճակն է փոխում՝ դրանք միավորելով ՊՈԱԿ-ների մեջ:
Քննարկվել է նաև գյուղական համայնքներում գործող բոլոր պետական մանկապարտեզները դպրոցներին կից՝ մեկ վարչական կառույցում միավորելու հարցը: Այդ համատեքստում ընդգծվել է, որ նպատակահարմար չէ փոքր մանկապարտեզներում առանձին վարչական հաստիքներ ունենալ:
Որոշման ընդունման պարագայում՝ շրջվարչակազմերից որոշ ֆինանսատնտեսական հարցերի հետ կապված լիազորություններ կտրվեն նոր ստեղծվող ՊՈԱԿ-ներին՝ վարչակազմերի կրթության բաժիններին թողնելով միայն ուսումնադաստիարակչական գործառույթները:
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4395 դիտում
10:31 13-09-2017
ՀՅԴ-ականները ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք հնարավոր կոալիցիայից սարսափած՝ ՊՈԱԿ-ներում են տեղավորվում. «Ժամանակ»
Այս բաժնից
1021 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը