Մեսսին ցանկանում է իրեն վերադարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը. Մատյե
«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերեմրի Մատյեն գովասանքի խոսքեր է հղել իր թիմակից Լիոնել Մեսսիի հասցեին:
«Ես մի քանի տարի խաղացել եմ մեսսիի դեմ: Նրան միշտ էլ բարդ է կանգնեցնել: Լեոն ցանկանում է վերադարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը: Նա երբեք չի հանձնվում »,-ասել է ֆրանսիացին:
Վերջերս հրապարակվել է 2014 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը, որտեղ ընդգրկված է նաև Լիոնել Մեսսիի անունը: