Հպարտ եմ ներկայացնել իմ երկիրը. Բալոտելի
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքականը, որը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում ուժերը չափելու է Խորվաթիայի ընտրանու հետ: Իտալիայի հավաքականը Անտոնիո Կոնտեի գլխավորելուց հետո 24-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ է հրավերք ստացել ազգային հավաքական:
«Ուրախ եմ վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական և հպարտ եմ եմ ներկայացնել իմ երկիրս»- իր Facebook-ի էջում գրել է Մարիո Բալոտելին: