211652_close_icon
views-count1199 դիտում article-date 13:02 10-11-2014

ԱՄՆ-ում բենզինի գինը շարունակում է նվազել

Միացյալ Նահանգներում շարունակում է նվազել բենզինի գինը, հաղորդում է TASS գործակալությունը: Միայն վերջին 2 շաբաթների ընթացքում բենզինի գինը նվազել է 13 ցենտով և այժմ կազմում է միջին հաշվով 2,94 ԱՄՆ դոլար (1 լիտրի դիմաց՝ 77 ցենտ): Ամենաթանկ բենզինը վաճառվում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ 1 գալլոն ցածրորակ վառելիքն արժի 3,27 ԱՄՆ դոլար, ամենաէժան բենզինը վաճառվում է Թեննեսսի նահանգի Մեմֆիս քաղաքում, որտեղ 1 գալոն արժի 2,65 ԱՄՆ դոլար, ՆՅու Յորքում այն կազմում է 3,21 ԱՄՆ դոլար, իսկ Լոս անջելեսում՝ 3,20 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր