211652_close_icon
views-count1807 դիտում article-date 20:26 10-11-2014

Եռյակը չորեքշաբթի հերթական խորհրդակցությունն է հրավիրելու, որից հետո հայտարարությամբ է հանդես գալու

Խորհրդարանական եռյակը չորեքշաբթի հերթական անգամ խորհրդակցություն է հրավիրելու, որից հետո հայտարարությամբ հանդես կգա հետագա գործողությունների վերաբերյալ: Այս մասին այսօր հերթական խորհրդակցությունից հետո ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը: «Կարծում ենք, որ համաժողովրդական շարժումը նոր փուլ է թեւակոխել: Վերջնական որոշման հանգելու համար անհրաժեշտ է հավելյալ քննարկումներ անցկացնել յուրաքանչյուր կուսակցությունում»,- ավելացրեց Ստեփան Մարգարյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակը` ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները այսօր ԱԺ-ում հրավիրել են հերթական աշխատանքային խորհրդակցությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Հայ Ազգային կոնգրես»-ի միջեւ հակասություն չկա, կա մտահոգություն` հերքելով, թե իրենց միջեւ հակասություններ կան: Սակայն հերթական հանրահավաքի մասին, որեւէ տեղեկություն չէր հայտնել:

Նմանատիպ նյութեր