10002 դիտում
10:00 12-11-2014
Ո՞վ է ԱԺ տարբեր պատվիրակությունների հետ արտերկիր մեկնող «անփոխարինելի» գեղեցկուհին. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից գրավոր հարցմամբ պարզել ՆԱՏՕ-ի, ԵԽԽՎ-ի և ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական պատվիրակությունների կազմերը, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմից ընդգրկված անձանց անունները, սակայն վերջինս հարցված տվյալները տրամադրելու փոխարեն փորձել է ցույց տալ իր իրավական գիտելիքները:
«Պարզվում է՝ սույն պարոնին չի գոհացրել այն փաստը, որ հարցումը ներկայացվել է էլեկտրոնային և ոչ թե թղթային տարբերակով` ստորագրված: Այդ դեպքում ստիպված ենք թերթի միջոցով հրապարակային Արսեն Բաբայանից պարզաբանում պահանջել հետևյալի մասին՝ ճի՞շտ է, որ վերջին մի քանի ամիսներին տարբեր պատվիրակությունների հետ արտերկիր է մեկնում միևնույն անձը` բարետես և երկարոտն աղջիկ: Եթե այո՛, ապա կխնդրենք նաև հրապարակել, թե ԱԺ աշխատակազմի պաշտոնյաներից հատկապես ո՞ւմ համար է տվյալ անձը դարձել «անփոխարինելի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
14:24 30-01-2014
"Անիրական" գեղեցկուհին. տեսանյութ
2261 դիտում
21:15 12-09-2014
Մազոտ գեղեցկուհին. թաքնված տեսախցիկ
Այս բաժնից
703 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
940 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2254 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ