211652_close_icon
views-count1827 դիտում article-date 14:14 12-11-2014

Պուտինի ելույթները նման են Հիտլերի ելույթներին. Սաակաշվիլի

Միջազգային ասպարեզներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները շատ նման են Ադոլֆ Հիտլերի ելույթներին: Նման հայտարարություն է արել «Подробностей недели»-ի եթերում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Ուկրաինայում և Վրաստանում իրավիճակները տարբեր են այն առումով, որ մենք տարբեր տարածքներում ենք գտնվում: 2008 թվականին ռուսական զորքին 1 ժամ էր պակասում, որպեսզի հասենր մեր սահմանին: Ուկրաինայի պարագայում դա այդպես չէ տարածքային առումով: Վերջերս Պուտինը հայտարարեց Սոչիում, որ ինքը գտնվում է իրեն պատկանող վայրի տայգայում և այնտեղ որսի դուրս կգա: Եթե նրա այդ խոսքը վերլուծենք, ապա դա շատ նման է Հիտլերի խոսքին»,-ասել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր