Հիդրոմետը հերքում է ցուրտ ձմռան վերաբերյալ ապատեղեկատվությունը
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ իր կողմից կանխատեսվող ցուրտ ձմռան վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել որևէ լրատվամիջոցի, քանի որ ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն:
Կանխատեսումը հնարավոր կլինի հրապարակել միայն նոյեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որի վերաբերյալ հաղորդագրությունը կտեղադրվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում և կտրամադրվի զանգվածային լրատվամիջոցներին:
«Հարթակ»-ը գրել էր, որ օդերևութաբաններն անհանգստացած են սպասվող ձմեռվա կանխատեսումներից և, ըստ որոշ լուրերի՝ այս ինֆորմացիան հույժ գաղտնի է պահվում: «Խոսքը մինուս 29 աստիճանի մասին է»,-գրել էր թերթը: