1355 դիտում
07:31 14-11-2014
Ֆեյսբուքյան ֆիդայիզմը և հայրենասիրությունը. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած` սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եվ քանի որ այդ «քաջերը» նաև մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում հայտնվում են նաև դատապարտող երանգներ:
Նման դատարկ հոխորտանքները երկու նպատակ են հետապնդում: Նախ՝ պարպել սեփական բացասական էներգիան, որը հոգեբանորեն հասկանալի է: Իսկ երկրորդը՝ ձևանալ «ազգային գործիչ», որի սիրտն այնքան է ցավում հայրենիքի համար, որ նա պատրաստ է չխնայել համակարգչի ստեղնաշարը և գրել «դաժան նախադասություններ»: Որքան դաժան կամ մասշտաբային է առաջարկած վրեժը, այնքան շատ ես դու սիրում հայրենիքը և ազգիդ: Որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների գործած հանցագործությունը չպիտի անպատասխան մնա՝ դա պարզ է: Բայց հիշենք հին ճապոնական ասացվածքը. վրեժն այնպիսի ուտելիք է, որ պետք է սեղանին մատուցել սառը տեսքով»:
Խմբագրականն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7147 դիտում
09:05 24-08-2017
Հայրենասիրությունը՝ պատանի երկրապահների ճամբարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
940 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2254 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ