211652_close_icon
views-count1122 դիտում article-date 14:43 14-11-2014

Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել Զաքարիա Սարկավագի փողոցը. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինարարության և բարեկարգման տարեկան ծրագրով հիմնանորոգվելիք 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են և դրանք հանձնված են շահագործման: Հիմնանորոգված փողոցների թվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարեկան ծրագրում ներառված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Սարկավագի փողոցը: 3.6 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ ասֆալտապատվել է երթևեկելի հատվածի 39 հազար 920 քմ մակերեսը: Ասֆալտապատվել և բնակիչների տնօրինմանն են հանձնվել նաև շուրջ 13003 քմ մայթերը: Տեղադրվել է 6700 գծամետր եզրաքար, կառուցվել են նաև ընդհանուր առմամբ 550 գծամետր նոր հենապատեր: Փողոցի հիմնանորոգման շրջանակում կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ: Հիմնանորոգման ադյունքում փողոցի թե´ երթևեկի և թե´ հետիոտնի համար ապահովվել են հարմարավետ պայմաններ: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հիմնանորոգվող բոլոր փողոցներում խստորեն վերահսկվում է իրականացվող աշխատանքների որակի պահպանումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր