211652_close_icon
views-count1282 դիտում article-date 12:40 17-08-2024

Սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին. Հայր Զաքարիա

«Տիրոջ կամքով սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին»,- գրել է  Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ նշելով, որ այսօր Շողակաթ Ս. Էջմիածնի տոնն է՝ ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի:
Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկե մուրճով և ցույց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը: Այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգորը տեսնում է, թե ինչպե՛ս է երկնքից մի շող է կաթում:

Այսօր Մայր Տաճարի ՆԱՎԱԿԱՏԻՔԻ օրն է:

Միածնաէջ Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թ. Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին: 
Հիշեցնենք, որ  Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները  կայանալու են սեպտեմբերի 28-29-ին։
 

Նմանատիպ նյութեր