766 դիտում
16:02 14-11-2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ՀՀ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ նրա աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-լեհական հարաբերություններում, ամրապնդվել են մշակութային, տնտեսական կապերը եւ բարեկամությունը: Գալուստ Սահակյանը կարեւորել է միջազգային հարթակներում հայկական եւ լեհական պատվիրակությունների
աջակցությունը միմյանց եւ արդյունավետ համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ չնայած ԵԱՀԿ անդամ երկրների խաղաղարար գործունեությանը՝ ժամանակն է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկելու: ՀՀ
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության ավարտով չի վերջանա պարոն Ռաչինսկու բարեկամությունը հայ ժողովրդի եւ հայ քաղաքական գործիչների հետ:
Զդիսլավ Ռաչինսկին, շնորհակություն հայտնելով ջերմ ընդունելության եւ տարիներ տեւած արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ երկու պետությունների միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի երկխոսություն: Նա կարեւորել է պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ պաշտոնական փոխայցերը: Դեսպանի կարծիքով՝ երկու երկրների խորհրդարանները կարող են իրենց ներդրումն ունենալ հարաբերությունների սերտացման գործում: Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ մնալու է հայ ժողովրդի մեծ բարեկամը եւ իր գործունեությամբ նպաստելու է հայ-լեհական բարեկամության ու համագործակցության սերտացմանը:
Նմանատիպ նյութեր
786 դիտում
16:40 19-05-2015
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
3356 դիտում
15:01 23-03-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լեհաստանի դեսպանին
3058 դիտում
16:17 12-03-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին
Այս բաժնից
1024 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
697 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար