1536 դիտում
19:55 14-11-2014
Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.20-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի բաժնի և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի ծառայողների համատեղ խումբն Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 18 հասցեում գտնվող մթերային խանութի դիմացից, թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկել 1971 թ. ծնված Արման Շ.-ին և 1969 թ. ծնված Արմեն Կ.-ին:
Խուզարկությամբ Արման Շ.-ի գրպաններից հայտնաբերվել և առգրավվել է 5 փաթեթ` 1-ին փաթեթից մոտ 18 գ կանեփանման չորացված և մանրացված զանգված, 2-րդ փաթեթից` 61 հատ «սուբոտեքս» տեսակի դեղահաբ, 3-րդ փաթեթից` մոտ 10 գ կանեփանման չորացված և մանրացված զանգված, 4-րդ փաթեթից` մոտ 1.5 գ կանեփանման չորացված և մանրացված զանգված և 5-րդ փաթեթից՝ մոտ 0.18 գ մուգ գույնի կոշտ զանգված: Ըստ վերջինիս բանավոր հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն. «սուբոտեքսը» և կոշտ զանգվածը ձեռք է բերել ՌԴ-ից, իսկ կանեփանման զանգվածն աճեցրել է իր հողամասում:
Արմեն Կ.-ի խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է մոտ 0.39 գ կանաչավուն չորացված և մանրացված կանեփանման զանգված, որը, ըստ նրա հայտարարության, պատկանում է իրեն, աճեցրել է իր հողամասում:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1596 դիտում
18:05 02-12-2014
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել
1167 դիտում
13:54 16-01-2015
Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել
1724 դիտում
19:42 04-02-2015
Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից