211652_close_icon
views-count1170 դիտում article-date 13:54 16-01-2015

Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 10 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հայկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 10 մլ. ներարկիչ` 1.8 մլ. «սուբոտեքսի» և բենզինի խառնուրդով, իսկ տաբատի գրպաններից` փաթեթներ` 2.44 և 1.54 գ դեղնականաչավուն զանգվածներով: Ըստ Հայկ Մ.-ի հայտարարության` նշված փաթեթները պահել է անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր