2396 դիտում
16:55 14-11-2014
Աշոտ Հովակիմյանը Գերմանիայում հայատյացության քարոզչության ամբիոն վերածելու փորձ անող Ադրբեջանի պատվիրակի «բերանը փակել է»
Նոյեմբերի 12-13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Բեռլինում մասնակցեց ԵԱՀԿ շվեյցարական նախագահության, Գերմանիայի արտգործնախարարության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հակասեմականության վերաբերյալ ԵԱՀԿ Բեռլինյան հռչակագրի տասնամյակի ոգեկոչմանը նվիրված բարձրաստիճան հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահը, Գերմանիայի, Սերբիայի, Սլովակիայի, Իտալիայի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ մի շարք մասնակից և գործընկեր երկրների ԱԳ փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իր ելույթում նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ԵԱՀԿ այն հանձնառությունների կատարման վրա, որոնք ընդգծում են Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների մասին հիշողության պահպանման և կրթական համակարգում արտացոլելու անհրաժեշտությունը: Ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտության համատեքստում վկայակոչվեց Հոլոքոստի ծրագրման ժամանակ մոռացության մատված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիտլերի հայտնի արտահայտությունը:
Աշոտ Հովակիմյանը նաև հակադարձեց` հակասեմականության վերաբերյալ հանդիպումը հայատյացության քարոզչության ամբիոն վերածելու Ադրբեջանի պատվիրակի փորձերին:
Նմանատիպ նյութեր
5566 դիտում
16:15 13-12-2016
Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանությունը թարմացրեց բոլորիս տրամադրությունը. Սամվել Ֆարմանյանի գրառումը՝ ԵԽԽՎ-ից
2762 դիտում
21:06 15-10-2021
«Սևան» ակումբի անդամները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարների վրա. ՀՖՖ
Այս բաժնից
610 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
928 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
763 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին