211652_close_icon

Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանությունը թարմացրեց բոլորիս տրամադրությունը. Սամվել Ֆարմանյանի գրառումը՝ ԵԽԽՎ-ից

views-count5686 դիտում article-date 16:15 13-12-2016
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փարիզում այս պահին տեղի է ունենում ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը։ Իմ առաջարկությամբ քննարկման առարկա դարձավ Ադրբեջանի Գերագույն դատարանի վերջին որոշումը, որով, Ադրբեջանը հրաժարվում է իրագործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014 թ. վճիռը և ազատ արձակել քաղբանտարկյալ Իլգար Մամմադովին՝ կոպտորեն խախտելով ԵԽ-ին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԻՀԱ-ի մասին եվրոպական Կոնվենցիայի դրույթները։ Հանձնաժողովի մի քանի անդամների կողմից ներկայացված նույնատեսակ մտահոգություններից հետո որոշվեց՝ խնդրի քննարկումը ներառել հանձնաժողովի հունվարյան նիստի նախագծի օրակարգ։ Հ. Գ. Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանությունը, թե Հայաստանում ճնշված մարդու իրավունքների պաշտպանները ապաստան են գտնում Բաքվում, թարմացրեց բոլորիս տրամադրությունը... և համոզմունքը՝ մեր հարևան երկիրն ապրում է լրիվ այլ՝ զուգահեռ իրականության մեջ»։

Նմանատիպ նյութեր