211652_close_icon
views-count1532 դիտում article-date 10:34 15-11-2014

Հզոր երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. հայտարարվել է մոտեցող ցունամիի մասին

Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Ինդոնեզիայի հյուսիսում այսօր գրանցվել է Ռիխտերի սանդղակով 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտարարվել է մոտեցող ցունամիի մասին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Մոլուկկի նահանգի Խալմախերա կղզիների արևմտյան հատվածից 137 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հիպոկենտրոնը՝ 48 կմ խորության վրա: Առայժմ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր