211652_close_icon
views-count4055 դիտում article-date 15:53 15-11-2014

Սահմանի մոտ չի կարելի թռիչքներ իրականացնել, քանի որ այնտեղ մեր քեռիները չեն նստած. Գուրգեն Եղիազարյանը՝ խոցված ուղղաթիռի մասին

Սահմանամերձ շրջաններում անգամ ուսումնավարժանքների ընթացքում թռիչքներ ընդհանրապես պետք է չլինեն, քանի որ այն կողմում մեր քեռիները չեն նստած, այլ Հայաստանի Հանրապետության ոխերիմ թշնամին է դարանակալել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ բնական համարեց, որ այդ դեպքում ադրբեջանցիները կխոցեին մեր ուղղաթիռը: Նա կարծում է, որ այդ ամենը նաեւ մեր հրամանատարական կազմի կոպիտ սխալի արդյունքում է եղել: Նշեց նաեւ, որ եթե ցանկանում ենք լուրջ արձագանքել , դրա մասին պետք է չխոսենք: «Պետք է չասենք, որ մահասարսուռ կլինի մեր արձագանքը: Բայց, որ թուրքերին պետք է մեկ անգամ ասել, որ բավական է, որ նրանց անպարկեշտ, լկտի պահվածքին պետք է վերջ դնել, դա՝ միանշանակ»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը: Ավելացրեց նաև, որ Ադրբեջանի նպատակը պատերազմ սկսելը չէ, այլ սահմանով մեկ արյուն թափելն է, քանի որ նա պատերազմի չի գնա: Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի միայն այն դեպքում, երբ Հայաստանը հայաթափ լինի: Ավելին, եթե ցանկանա էլ, պատերազմ չի կարող սկսել, քանի որ կրակային գծից ուղիղ 200 կմ-ով անցնում է Բաքու-Ջեյհանը նավթամուղը, որի շինարարության համար ներդրվել է ավելի քան 50 միլիարդ դոլար: Հետեւաբար, թե՛ ադրբեջանցիները, թե՛ ներդրումներ կատարողները թույլ չեն տա, որ իրենց նավթամուղը վտանգվի: Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին մինչեւ հիմա ուղաթիռում գտնվող զինվորականներին չեն վերադարձնում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ըտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան է: Ուղղաթիռում գտնված զինծառայողների հարազատները, թեեւ, շատ ծանր վիճակում են, բայց նրանցից իրենց զավակներին սպասում են ողջ տեսնել:

Նմանատիպ նյութեր