211652_close_icon
views-count20554 դիտում article-date 19:00 15-11-2014

Շղթայական ավտովթար Երևանում. Բախվել են երկու «Opel»-ները և «Mercedes G55»-ը.կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, նոյեմբերի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ազատամարտիկների (նախկին Դիմիտրով) և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Խաչատուր Խաչատրյանի վարած «Mercedes G55» մակնիշի 01 ZQ 001 համարանիշի, 29-ամյա Սամվել Սարգսյանի վարած «Opel Vectra» մակնիշի 34 ZM 426 համարանիշի և 22-ամյա Կարեն Կարապետյանի վարած «Opel Vectra» մակնիշի 34 DN 895 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները՝ բժշկական կենտրոն պարզելու նրանց սթափության աստիճանը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ԱՊՊԱ ներկայացուցիչները: Նախնական տվյալներով OPEL մակնիշի 34DN895 պետհամարանիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 300.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի 34ZM426 պետհամարանիշի մեքենայինը՝ 350.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, OPEL մակնիշի 34DN895 պետհամարանիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 37.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի 34ZM426 պետհամարանիշի մեքենայինը՝ 41.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր