211652_close_icon
views-count1253 դիտում article-date 15:05 16-11-2014

Պայմանավորված խաղերին մասնակցելու համար մրցավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Հարավ Աֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ մրցավար Քլիֆորդ Մալգասը պայմանավորված խաղերին մասնակցել համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: 2011 թվականին մրցավարը մասնակցել է ցածրագույն դիվիզիոնի պայմանավորված հանդիպումներից մեկին: Նախկինում նման հանցագործության համար 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել թիմերից մեկի մարզիչ Ֆիլ Սետշեդին, ով հանցավոր համաձայնության էր եկել Մալգասի հետ: Մրցավարի մասնակցությունը հայտնի է դարձել Սետշեդիի դատավարութան ժամանակ:

Նմանատիպ նյութեր