211652_close_icon
views-count1290 դիտում article-date 11:13 17-11-2014

Բենդուկիձեի աճյունը փորձաքննության կենթարկվի Լոնդոնում

Լոնդոնում այսօր փորձաքննության է ենթարկվելու Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսական բարեփոխիչ անունը ստացած Կախա Բենդուլիձի դին: Այս մասին լրագրողներին հայտնել են Բենդուկիձեի հարազատները, ինչից հետո նրա աճյունը կտեղափոխվի Թբիլիսի և կհուղարկավորվի Կուկիի գերեզմանատանը՝ Բենդուկիձեի մոր գերեզմանի կողքին: Միևնույն ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Բենդուկիձեի աճյունը պետք է հողին կհանձնեն Վրաստանի Մտացմինդայի պանթեոնում, որտեղ թաղված են Վրաստանի հայտնի հասարակակն գործիչները:

Նմանատիպ նյութեր