211652_close_icon
views-count1398 դիտում article-date 16:38 17-11-2014

Չինաստանը կրկնապատկում է Իրանում իր ներդրումների ծավալը

Իրանում Չինաստանի ներդրումների ծավալը կարող է կրկնապատկվել՝ 23 միլիարդ դոլարից հասնելով մինչև 50 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Էսմայիլ Մահսուլին: Նա պարզաբանել է, որ ներդրումներ կարվեն արդյունաբերական, նավթային, գազային և նավթաքիմիական ոլորտներում: Մահսուլիի խոսքով՝ Իրանը ծրագրում է չինական ներդրումների 1.5-2 մլրդ ԱՄՆ դոլարն ուղղել ջրային և էլեկտրաէներգետիկ ոլորտներում իրականացվող մի շարք նախագծեր:

Նմանատիպ նյութեր