211652_close_icon
views-count1033 դիտում article-date 16:58 17-11-2014

Ուկրաինան պատրաստ չէ անդամակցելու ՆԱՏՕ-ին. Պորոշենկո

Ուկրաինան դեռևս պատրաստ չէ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու: Այս մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Միայն այն ժամանակ, երբ մենք Ուկրաինայում բարեփոխումներ կիրականացնենք և մեր երկիրը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, այն ժամանակ կհարցնենք բնակչությանը՝ արդյո՞ք նա ցանկանում է միանալ դաշինքին»,-ասել է Պորոշենկոն: Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ից տեխնիկական ռազմական օգնություն կստանա: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր երկիրը հստակ գիտակցում է, որ Եվրամիությունը Ուկրաինա զորք չի ուղարկի: «Մեզ միայն ռազմտեխնիկա է պետք»,-աել է Պորոշենկոն:

Նմանատիպ նյութեր