Մենք պետք է նոր հավաքական կառուցենք. Անտոնիո Կոնտե
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Եվրո 2016-ի ընտրական փուլում Խորվթարիայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղալուց մեկնաբանել է իր թիմի խաղը:
«Բարդ հանդիպում ստացվեց: Մենք գիտեինք, որ հանդիպելու ենք ուժեղ և փորձառու թիմի հետ, որի կազմում տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ թիմի խաղից: Հանդիպման ընթացքում Պասկուալի վնասվածքից հետո մենք ստիպված եղանք որոշ փոփոխություն կատարել թիմի մարտավարության մեջ: Չնայած բոլոր դժվարությունների, խաղացողները ջանասիրություն ցուցաբերեցին ուժեղ մրցակցի դեմ խաղում:Ամենագլխավորը խմբից դուրս գալն է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է նոր թիմ կառուցենք: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Սան-Սիրո» հաճախած բոլոր երկրպագուներին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: