211652_close_icon

Ուղղաթիռի անձնակազմի տղաներին կրակագծից հանելը՝ կենդանի կամ զոհված, մեր պատվի հարցն է. ՀԺ

views-count4815 դիտում article-date 07:18 18-11-2014
«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարի առաջնորդողում կարդում ենք. «Վեց օր մեր ուղղաթիռն ու նրա անձնակազմը գտնվում են դիրքերի արանքում, ու մենք չենք կարողանում ոչինչ անել: Էականը ոչ թե ուղղաթիռն է, այլ անձնակազմի երեք անդամները: Ենթադրվում է, որ նրանք գտնվում են ընկած ուղղաթիռի մեջ, ու չնայած գտնվում են մի քանի հարյուր մետրի վրա, մենք նրանց չենք կարողանում դուրս բերել դեպքի վայրից: Կարելի է շարադրել այն տարբերակները, որոնք ունենք ձեռքի տակ: Մինչ այդ, պետք է ընդգծել, որ մեր անձնակազմի տղաներին կրակագծից հանելը՝ կենդանի կամ զոհված, ոչ միայն մեր պատվի հարցն է, այլև ինչ-որ առումով պարտավորություն նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր