211652_close_icon
views-count1106 դիտում article-date 12:08 18-11-2014

Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային հարցով բանակցությունների ավարտական փուլը

Իրանի պատվիրակությունը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի գլխավորությամբ մեկնել է Վիեննա, որտեղ տեղի կունենա «Վեցյակի» հետ իրանական միջուկայի խնդրի կարգավորման համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային վերջին փուլը, հաղորդում է Mehr News գործակալությունը: Բանակցություններին մասնակցելու է Եվրամիության արտաքին դիվանագիտության նախկին ղեկավար Քեթրին Էշթոնը, ով, չնայած այլևս չի զբաղեցնում նշված պաշտոնը, շարունակելու է ղեկավարել բանակցությունները: Իրանի պատվիրակության կազմում են ընդգրկվել Իրանի արտգործնախարարի տեղակալներ Աբբաս Արաղչին և Մաջիդ Թաղ Ռավանչին, Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային գործերով վարչության ղեկավար, Զարիֆի խորհրդական Համիդ Բաեդինեժադը, Իրանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարզիե Աֆղամը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր