211652_close_icon

Վիեննայում այսօր մեկնարկում է Իրանի միջուկային հարցով բանակցությունների հերթական փուլը

views-count1124 դիտում article-date 09:24 12-05-2015
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում այսօր կկայանան իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ հերթական բանակցությունները, հաղորդում է Ria Novosti-ն: Բանակցությունները սկսվելու են Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի և Եվրամիության արտաքին դիվանագիտության հարցերով տնօրենի տեղակալ Հելգա Շմիդտի հանդիպումով: Քննարկվելու է համապարփակ համաձայնագրի մշակման վերջնական տարբերակը, իսկ բանակցությունները ուրբաթ՝ մայիսի 15-ին, կշարունակվի իրանական պատվիրակության և «Վեցյակի» անդամների քաղտնօրենների մակարդակով:

Նմանատիպ նյութեր