211652_close_icon
views-count1457 դիտում article-date 19:55 18-11-2014

Գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկանները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Կասյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Գարիկ Ա.-ին, որի անձնական խուզարկությամբ, բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված, կանաչ, չորացված-մանրացված, կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր