211652_close_icon
views-count1264 դիտում article-date 16:23 25-12-2014

Հայտնաբերվել է կանեփանման զանգված գրպանից

Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1972 թ. ծնված Վաչագան Ա.-ին և 1958 թ. ծնված Հմայակ Մ.-ին: Խուզարկությամբ Վաչագան Ա.-ի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված, որը, ըստ վերջինիս հայտարարության, քաղել է իր տան բակում վայրի աճած կանեփի բույսից, անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր