211652_close_icon

Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը

views-count1281 դիտում article-date 21:24 18-11-2014
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ ավարտելով առաջին ընթերցմամբ քննարկվող «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որից հետո առաջին ընթեցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համապատասխանեցնել հարկային եւ մաքսային ծառայության նույն մակարդակի պաշտոն զբաղեցնող հարկային եւ մաքսային ծառայողների, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները: Նախագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր