211652_close_icon
views-count4471 դիտում article-date 12:31 19-11-2014

Տնից փախած կինը 15 օր անց հայտնաբերվել է Աղդամի տարածքում՝ անասնապահների մոտ, սակայն ամուսինը նրան ներել է

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, 41-ամյա Սոնյա Ավետիսյանը, ով ամուսնու հետ վիճելուց հետո փախել էր տնից եւ պահանջել, որ իրեն չփնտրեն, հայտնաբերվել է ԼՂՀ Աղդամի տարածքում՝ անասնապահների մոտ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը: Միաժամանակ ավելացրեց, որ իրավապահներին հաջողվել է նրանց համոզել, որ միավորվեն: «Ամուսինն էլ ներել է, հիմա միասին են»,- ասաց գյուղապետը: Մինչեւ այդ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը ասել էր, որ իրավապահները գիշերը զանգահարել եւ ասել, որ Սոնյային գտել են. «Բարեբախտաբար, ողջ և առողջ է, բայց թե կոնկրետ ուր է եղել, ինչի է անհետացել, պարզ չէ: Հիմա ամուսնու հետ ոստիկանությունում է, որ հասկանան, թե որն է եղել տնից նրա փախչելու պատճառը եւ ուր է եղել: Ավելի ուշ դա հայտնի կդառնա»: Ավելի վաղ Սերյոժա Հայրապետյանն ասել էր, որ Սոնյայի ամուսինը պատմել է, որ նախկինում էլ նրանց միջեւ ընդհարումներ եղել են, բայց հավատացրել է, որ կնոջը բռնության չի ենթարկել: «Կասկածներ կային, որ նա իր հայրական տուն փախած կլինի, բայց նրա եղբայրն էլ իմացավ, եկավ եւ հավատացրեց, որ իրենց մոտ չի գնացել: Երկու տարի է, ինչ ամուսնացել են, բայց դեռ երեխա չունեն: Սոնյան մի քիչ տարօրինակություններ ունի, բայց աշխատող կին է: Կասկածներ կան, որ նաեւ գնացել է ինչ-որ ֆերմերի մոտ աշխատելու: Ամեն դեպքում, որոնումները շարունակվում են»,- ավելացրել էր գյուղապետը: Գյուղապետը նաեւ կարծիք էր հայտնել, որ չեն կարծում, թե Սոնյան իրեն վնասած կլինի:

Նմանատիպ նյութեր