211652_close_icon
views-count23332 դիտում article-date 19:21 19-11-2014

Դիմակավորված և զինված ավազակային հարձակում՝ Ալավերդի քաղաքում. ստահակները հափշտակել են 5 մլն դրամի ոսկյա զարդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, զինված և ավազակային հարձակում է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-16:30 ընկած ժամանակահատվածում դիմակավորված 3 անձինք՝ զինված ատրճանակներով, ներս են մտել Թումանյան փողոցում գտնվող Գարիկ Հախինյանին պատկանող խանութ և զենքի սպառնալիքի տակ՝ ոսկյա և արծաթյա իրերի վաճառքի բաժնից հափշտակել մոտ 5 մլն դրամի ոսկյա իրեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ պահին խանութում եղել են 3 կանայք, որոնք ոչինչ չեն կարողացել անել զինված ստահակների մոտ: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանապետ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները և ոստիկանության փորձաքրեագետը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից խոշոր չափի ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով, ինչպես նաև ապօրինի զենք, զինամթերք կրելու հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տևել է վայրկյաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր