211652_close_icon
views-count18953 դիտում article-date 10:32 20-11-2014

Ադրբեջանցի սերժանտը խոստովանել է, որ կատարել է հայկական ՄԻ-24 ուղղաթիռը ոչնչացնելու հրաման

Ադրբեջանական «Azerbaycan Ordusu» թերթում երեկ հրապարակվել է նոյեմբերի 12-ին ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանող Մի-24-ը խոցած ադրբեջանական բանակի սերժանտ Իլքին Մուրադովի տված հարցազրույցը, որում նա մանրամասներ է ներկայացրել միջադեպից (ի դեպ, որոշ մասերում՝ խեղաթյուրելով իրականությունը): Մուրադովը պատմել է. «Մենք գիտեինք, որ հայկական ուժերը զորավարժություններ են անցկացնում լեռներից այն կողմ և հետևում էինք նրանց թռիչքներին: Միջադեպից 3 օր առաջ մենք հայտնաբերեցինք հայկական ուղղաթիռը, որը լեռան ստորոտից թռավ դեպի հակառակորդի շտաբը, այնուհետև վերադարձավ, իսկ հետո եկան մեր ուղղությամբ: Ես լրիվ մարտական պատրաստության վիճակում էի: Հետո հեռադիտակով տեսանք օդում փոքր կետեր: Երկու Մի-24 թռչում էին մեր ուղղությամբ: Հենց այդ պահին մենք հրամանատարական կետին հաղորդագրություն ուղարկեցինք: Հրաման տրվեց ոչնչացնել ուղղաթիռները, եթե նրանք մտնեն մեր զորամասի պաշտպանական տարածք, խախտեն օդային սահմանը»: Մուրադովը շարունակել է, թե հայկական ուղղաթիռներն իբրև թե ուղիղ իրենց դիրքերին են մոտեցել և այդ պահին առաջնագծում գտնվող ադրբեջանական ԶՈՒ ծառայողները սկսել են կրակ բացել ավտոմատներից և գնդացիրներից, և հայկական ուղղաթիռները փոխել են ուղղությունը դեպի ձախ: «Ես էլ նշան բռնեցի դեպի երկրորդ ուղղաթիռն ու կրակ բացեցի»,-ասել է նա: [img]/ups/images/0704078001416466477833371.jpg[/img] Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ: Ավելի ուշ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Մի-24-ի խոցման ինֆոգրաֆիկան: [img]/ups/images/015610600141646627150912.jpg[/img]

Նմանատիպ նյութեր