211652_close_icon
views-count1397 դիտում article-date 11:00 20-11-2014

Դոնեցկում կործանված մալազիական Boeing-777-ի մոտ 40 տոննա բեկոր է ամեն օր հավաքվում

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում Նիդերլանդների փորձագետները ԴԻՀ-ի ԱԻՆ-ի հետ միասին հավաքում են «Մալազիական ավիաուղիներ» ընկերության կործանված Boeing-777-ի բեկորներից օրական 35-40 տոննա: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն: «Բեկորների հավաքումը շարունակվում է: Աշխատում ենք ամեն օր և օրական հավաքում 35-40 տոննա բեկոր և դուրս բերում դրանք»,-ասել է ՀԻՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչներից մեկը: Փորձագետներն արդեն ավարտել են Գրաբովո գյուղի մոտակայքում աշխատանքները և սկսել Ռասսիպնոյե գյուղի մոտ ընկած ինքնաթիռի բեկորների հավաքման գործը: Խոշոր բեկորները բեռնվում են ավտոմոբիլային պլատֆորմների վրա, իսկ մանր բեկորները հավաքում են հատուկ կոտեյներների մեջ:

Նմանատիպ նյութեր