211652_close_icon
views-count1666 դիտում article-date 13:20 20-11-2014

ՄԱԿ-ն Օբամայի տատիկին մրցանակ է շնորհել

Քենիայի իր հայրենի գյուղում հումանիտար մեծ գործունեություն ծավալելու համար ՄԱԿ-ն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տատիկին մրցանակ է շնորհել, հաղորդում է Associated Presse-ը: 94-ամյա Սառան դպրոցում մշտապես աջակցել է երեխաներին: Կինը սատարել է ՄԻԱՎ-ով վարակված երեխաներին, անչափահաս հղի աղջիկներին և այլոց, ովքեր հնարավորություն չեն ունեցել տարրական կրթություն ստանալու: Իսկ իր թոռանը՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Սառան ամեն օր իր հեծանվով դպրոց է ուղեկցել, որը գյուղից 9 կմ հեռավորության վրա էր գտնվում:

Նմանատիպ նյութեր