211652_close_icon
views-count862 դիտում article-date 15:11 20-11-2014

Սլովենիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Նատաշա Պրահին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-սլովենական հարաբերությունները և ընդգծեց, որ առկա է դրանց զարգացման և խորացման երկուստեք շահագրգռվածություն: Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր առաքելության ընթացքում և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-սլովենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրահը նշեց, որ Սլովենիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության ընդլայնումը և վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-սլովենական համագործակցության խորացման համար։ Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական համագործակցության, գիտական, կրթական և մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային տարբեր հարթակներում փոխգործակծությանը, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի համատեղ ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Նմանատիպ նյութեր