3774 դիտում
17:59 20-11-2014
Հրազդանում հայր եւ որդի ծեծել են փեսային
58-ամյա Գարսևան Գևորգի Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տան բակում վիճաբանել է դստեր ամուսնու՝ Հրազդան քաղաքի բնակիչ Վիգեն Մարկոսյանի հետ, որին միջամտել է որդին՝ 18-ամյա Արշակ Գաբրիելյանը և վիճաբանության ժամանակ Գարսևան Գաբրիելյանն ու Արշակ Գաբրիելյանը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով հարվածներ են հասցրել Վիգեն Մարկոսյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ ականջախեցու քերծվածքի ձևով վնասվածք:
Գարսևան եւ Արշակ Գաբրիելյանների դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
736 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
634 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին