211652_close_icon
views-count732 դիտում article-date 21:40 20-11-2014

Կայացել է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Օլոմոուցի երկրամասի նահանգապետի հետ

Նոյեմբերի 19-ին Չեխիայի Օլոմոուցի երկրամասի վարչական կենտրոնի նահանգապետ Յիրժի Ռոզբորժիլն ընդունեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանին: Քննարկվեցին երկու պետությունների միջև միջտարածաշրջանային գործակցության ընդլայնման հարցերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործակցային հարաբերություններ հաստատել Օլոմոուցի երկրամասի և Հայաստանի Լոռու մարզերի միջև: Այս նպատակով մոտ ապագայում կմեկնարկեն բանակցությունները համագործակցության հուշագրի նախագծի շուրջ: Անդրադարձ կատարվեց երկու տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային և գիտակրթական կապերի հեռանկարներին: Նահանգապետը մասնավորապես մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի ներդրումային ծրագրերի հանդեպ: Հանդիպմանը մասնակցեցին երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր