1945 դիտում
23:35 20-11-2014
Երեւանցիները ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում կանցնեն
Նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 1-ը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա միջոցառումներին, իրականացնում են հանրային միջոցառումների շարք` «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» խորագրի ներքո:
Միջոցառումները տեղի կունենան Երևան քաղաքում: Նպատակ ունեն խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը մեր հասարակությունում, հատկապես երիտասարդների շրջանում և փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը, նաև ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
«ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» միջոցառումների շարքի շրջանակներում նախատեսվում է ընձեռել անցորդներին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա և հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Խորհրդատվությունը կտրամադրվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից շարժական բուժախտորոշիչ կլինիկայում, ինչի շնորհիվ կապահովվի գաղտնիությունը:
Նմանատիպ նյութեր
7573 դիտում
13:32 11-03-2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացին ու կարանտինի մեջ գտնվողները կանցնեն կրկնակի թեստավորում
3884 դիտում
16:01 12-05-2020
Ուհան քաղաքի բոլոր բնակիչները թեստավորում կանցնեն
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1183 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1009 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը