7573 դիտում
13:32 11-03-2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացին ու կարանտինի մեջ գտնվողները կանցնեն կրկնակի թեստավորում
ոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն: «[url=https://armenpress.am/arm/news/1008119.html]Արմենպրես[/url]»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Ջերմություն չունեն և այս ընթացքում էլ չեն ունեցել: Իրենց լավ են զգում: Կորոնավիրուսով վարակված քաղաքացին նույնպես իրեն լավ է զգում, ջերմություն ունեցել է միայն սկզբում, ներկայում խնդիրներ չկան, հետևաբար բուժում էլ չի ստանում: Նախատեսվում է իրականացնել կրկնակի թեստավորում: Այսինքն, թեստավորման բացասական պատասխանի դեպքում ևս մեկը կարվի: Եթե բոլորի մոտ թեստավորման արդյունքները բացասական լինեն, ապա և՛ կարանտինում գտնվողները, և՛ պացիենտը դուրս կգրվեն»,-ասաց Ալինա Նիկողոսյանը:
Հայաստանում մարտի 1-ին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից: Նրա հետ շփված անձինք կարանտինի մեջ են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:
Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ։ Նախարարությունից վստահեցնում են, որ օդանավակայանում խիստ հսկողություն է իրականցվում: Ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այդ անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
23:35 20-11-2014
Երեւանցիները ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում կանցնեն
3884 դիտում
16:01 12-05-2020
Ուհան քաղաքի բոլոր բնակիչները թեստավորում կանցնեն
4597 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
883 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21031 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1156 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու