211652_close_icon
views-count1410 դիտում article-date 19:46 21-11-2014

Բանկային աշխատողները հակված են խուլիգանության. հետազոտություն

Շվեյցարացի եւ ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել՝ բանկային միջավայրը բարենպաստ է խուլիգանության համար: Փորձարկմանը մանսնակցել են աշխարհի խոշորագույն բանկերի աշխատակիցներ, որոնցից կազմված առաջին խմբին հարցրել են աշխատանքի մասին: Իսկ երկրորդ խմբի մասնակիցները կենցաղային հարցերի են պատասխանել: Այնուհետեւ բոլոր մասնակիցները մետաղադրամ են նետել, իսկ գիտնականներն ասել են՝ որ կողմի վրա ընկած մետաղադրամի դեպքում են հաղթող ճանաչվում: Այն աշխատակիցները, որոնց հետ հարցախույզի ընթացքում գիտնականները խոսել էին աշխատանքի մասին, փորձել են խախտել խաղի կանոնները եւ արհեստականորեն այնպես անել, որ մետաղադրամն ընկնի ցանկալի կողմի վրա: Հետեւաբար, նրանք ավելի են հակված խուլիգանության, եզրակացրել են հետազոտողները:

Նմանատիպ նյութեր